Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Խոսքի թերապիայի միջոցով կարելի է հաղթահարել ընկճախտը

Խոսքի թերապիայի միջոցով կարելի է հաղթահարել ընկճախտը

Խոսքի թերապիան ընկճախտով տառապող մարդկանց բուժման ընթացքի վրա կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ: Այս համոզմանն են եկել Բրիտանիայի հետազոտողները: Նրանք հայտնաբերել են, որ ընկճախտով տառապող մարդկանց, ում դեղորայքային բուժումը չի օգնում, կարող է օգնել խոսքի թերապիան: Այս կարևոր հետազոտության արդյունքում ապացուցվել է հակադեպրեսանտների և խոսքի թերապիայի համադրման արդյունավետությունը։

 

Բրիտանացի մասնագետները հավաքագրել են ընկճախտով տառապող 470 մարդու, որոնց դեղերը չեն օգնել, և նրանց բաժանել են 2 խմբի: Մի խումբը դեղորայքի հետ ստացել է նաև խոսքի թերապիա, իսկ 2-րդ խումբը ստացել է միայն դեղորայքային բուժում:

 

1-ին խմբի ներկայացուցիչների 46 %-ը կես տարի անց հայտնել է ընկճախտի 50 %-անոց կրճատման մասին, իսկ 2-րդ խմբի ներկայացուցիչներից միայն 22 %-ի մոտ է նկատվել վիճակի բարելավում: Մեկ տարի անց 2 խմբերի ներկայացուցիչների մոտ գրեթե հավասար իրավիճակ է գրանցվել: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ